Եգիպտոսում վարչակարգի փոփոխությունը ամենաբարենպաստ ազդեցությունն է ունեցել Գազայի և նրա թունելային տնտեսության վրա: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի՝ Պաղեստինցի փախստականների օգնության գործակալության հրապարակած զեկույցում:
Ինչպես հաղորդում է իսրայելական MIGnews գործակալությունը, օգտվելով Եգիպտոսում տիրող անկայուն վիճակից՝ պաղեստինցիները թունելներով Գազա են տեղափոխում հնարավոր ամեն բան և ցանկացած քանակությամբ: Մեկ տարվա ընթացքում Գազայում շինարարության ծավալն ավելացել է 3.5 անգամ:
Զեկույցում նշվում է, որ ընդհանուր առմամբ Գազայում ստեղծվել է լրացուցիչ ավելի քան 42 հազար նոր աշխատատեղ: Բացի այդ, գործազրկության մակարդակը 45.2 տոկոսից կրճատվել է մինչև 32.9 տոկոս:











































