Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ գրեթե մեկ ժամ շարունակված հանդիպումը Եվրամիության նիստից առաջ ոչ մի արդյունք չի տվել: Այս մասին հաղորդում է BBC-ն:
«Ոչ մի առաջընթաց չկա, յուրաքանչյուր կողմը իր տեսակետն է պնդում»,- հայտնել է գործակալության աղբյուրը, որի անունը չի նշվում:
Եվրամիության առաջնորդներն ուսումնասիրում են եվրոգորտու անդամ 17 երկրների միջև նոր պայմանագիր ստորագրելու հնարավորությունը: Մերկելը և Սարկոզին պահանջում են խստացնել եվրոպական պայմանագրերը և հնարավորություն տալ եվրոգոտուց հանել պայմանները խախտած երկրներին:











































