Կոալիցիոն ուժերն արդեն ինչ-որ կերպ միավորվել են: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը` խոսելով կուսակցական միավորումների մասին:
Ըստ Պ. Հայրիկյանի` Հայաստանի կոալիցիան տարբերվում է եվրոպական երկրներում ձևավորված կոալիցիայից: «Երբ այդ ուժերը միևնույն եվրոպական կառույցի հետ համագործակցելու փորձ են անում, ապա ավելի է մեծանում նրանց համագործակցելու հնարավորությունը: ԲՀԿ-ն ստեղծվեց` որպես սոցիալական կուսակցություն, ՀՀԿ-ն` ցեղակրոն, ՕԵԿ-ը` իրենք կարող են մեկնաբանել, բայց այս երեք ուժերը արդեն ինչ-որ կերպ միավորվել են: Ընտրություններից առաջ այս դրսևորումը եկավ ամրագրելու նրանց միասնականությունը»,- նշեց Պ. Հայրիկյանը:
ԱԻՄ առաջնորդը հնարավոր է համարում, որ ԵԺԿ-ն հանդես գա մի երկրից ԵԺԿ-ին անդամագրվելու ցանկություն հայտնած կուսակցությունների միավորման առաջարկով: