Sunday, 07 06 2026
Հիմա էլ ընկած համոզում են, թե ընտրական ցուցակներում Յարություն հայրանունով թուրք կա․ Ալեքսանյան
Մեծ անբարոյականություն է՝ Ռուսաստանից գալ ընտրության և անմիջապես փախչել երկրից
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
Ընտրություններ-2026․ ի՞նչ խնդիրներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 12։00 դրությամբ
Ինչքա՞ն մարդ է մասնակցել ընտրություններին՝ ժամը 11:00-ի դրությամբ
Այսօր մենք դեռ պատրաստ չենք դիմել ԵՄ ին, բարեփոխումները պետք է շարունակել․ Փաշինյան
Կոչ ենք անում միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերի փոխարեն համագործակցել իրավապահների հետ. ՆԳՆ
ՀՀ-ն չեն կարող զրկել ԵԱՏՄ անդամակցությունից․ հանրաքվեն տեղի կունենա, երբ լինի հանրաքվեի առարկա
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
«Մարդ ա 100 հազար փող ա հասնում». հրապարակվել է նոր ձայնագրություն
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում
Քաղաքացին «հիմար» չէ, իշխանություններից «հավաքագրված» չէ, նա Ռուսաստանից վախեցած է
Հունիսի 6-ին ՄՔԾ-ն ընտրական գործընթացի շրջանակում սպասարկել է 831 հեռախոսազանգ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ»․ հայտնի են հաղթողները

ԱՄՆ-ը և Շվեյցարիան պատրաստվում են վերակենդանացնել հայ-թուրքական գործընթացը

Վերջին քննարկումներն այս հարցի վերաբերյալ եղել են սեպտեմբերին, երբ օգոստոսի կեսերին Թուրքիայի նոր գումարման խորհրդարանի կողմից անվավեր ճանաչված դիվանագիտական հարաբերությունների հաստատման և երկկողմ հարաբերությունների զարգացման մասին հայ-թուրքական արձանագրությունները նախարարների խորհուրդը կրկին վերադարձրեց խորհրդարանի մեծ օրակարգ: Իհարկե, սա Թուրքիայի դիվանագիտական քայլն էր, որ ցույց տան միջազգային հանրությանն ու Հայաստանին, թե երբ իրենք ցանկանան, այն ժամանակ էլ կզբաղվեն հայ-թուրքական արձանագրություններով:

Իրականում արձանագրություների դուրսբերումը թուրքական խորհրդարանի օրակարգից բազմաթիվ մեկնաբանությունների տեղիք տվեց, պակաս չէին գնահատականները նաև դրանց վերադարձի առնչությամբ: Եվ ահա, այդ գործընթացից ամիսներ անց կրկին արծարծվում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը վերսկսելու հարցը:

Մասնավորապես այդ մասին գրել է թուրքական Hurriyet թերթը, որի փոխանցմամբ, Շվեյցարիան կարող է վերսկսել հայ-թուրքական կարգավորման գործընթացում իր միջնորդական առաքելությունը: Պարբերականը, հղում կատարելով սեփական դիվանագիտական աղբյուրների տվյալներին, տեղեկացնում է, որ Վիլնյուսում՝ ԵԱՀԿ արտգործնախարարների նիստի շրջանակներում կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից անմիջապես հետո Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն բանակցություններ է վարել Շվեյցարիայի նախագահ և արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի տնօրեն Միշլին Քալմի Ռեյի հետ և մի շարք այլ հարցերի թվում քննարկել նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, որում Շվեյցարիան հանդես է գալիս որպես միջնորդ: Պարբերականի աղբյուրի տեղեկացմամբ, այդ հանդիպման հանգուցալուծումը եղել է այն, որ ամենայն հավանականությամբ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը Շվեյցարիայի միջնորդությամբ կարող է երկրորդ շունչ ստանալ:

Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության նախագահ Սարգիս Շահինյանը «Ժամանակի» հետ զրույցում նշեց, որ Շվեյցարիայի կողմից իրականացվող միջնորդական առաքելության վերսկսման հնարավորություն, իհարկե, կա, և շատ հավանական է, որ այդ ինֆորմացիան համապատասխանում է իրականությանը: Նրա խոսքերով, թե՛ Շվեյցարիայի, թե՛ ԱՄՆ-ի համար խնդիրն այս պահին բավականին հստակ է դրված, և վերջիններս միտված են անելու այնպիսի քայլեր, որոնք հնարավորություն կտան հավասարակշռություն ստեղծել տարածաշրջանում և այնտեղ ապահովել ԱՄՆ ներկայությունը. «Իր այդ նպատակների մասին ԱՄՆ-ը բազմիցս բարձրաձայնել է: WikiLeaks-ում էլ 2010-ի հունվարին ԱՄՆ դեսպանը բացեիբաց ասել էր, որ իրենց համար 2011-ի ամենաառաջնային խնդիրը պետք է լինի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերսկսումը, և այդ խնդիրը նա համարել էր նույնիսկ առավել կարևոր, քան իրանական խնդիրը»:

Այն, որ հայ-թուրքական գործընթացին շվեյցարական միջնորդությամբ երկրորդ շունչ հաղորդելու մասին խոսակցությունները նախաձեռնել է հենց ԱՄՆ-ը, ակնայտ է, որովհետև Դավութօղլուի հանդիպումը Շվեյցարիայի նախագահի հետ հաջորդեց ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդընի այցելությանը Թուրքիա: Հիշեցնենք, որ Բայդընը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը քննարկել էր թե՛ Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքի, թե՛ նախագահ Աբդուլլահ Գյուլի և թե՛ վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ ունեցած հանդիպումներում: Նա ողջունել էր Թուրքիայի քայլը արձանագրությունները խորհրդարան վերադարձնելու առումով և հույս հայտնել, որ առաջիկայում Թուրքիայի խորհրդարանը քայլեր կձեռնարկի դրանց վավերացման ուղղությամբ:

Բայդընի՝ Թուրքիա այցելության և Թուրքիայի արտգործնախարարի՝ Շվեյցարիայի նախագահի հետ հանդիպման միջև կապ Սարգիս Շահինյանը ևս տեսնում է: Նրա խոսքերով, ԱՄՆ համար հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարևոր է այն առումով, որ հանգիստ կարողանա տարածաշրջանից գազ տեղափոխել դեպի Արևմուտք: «Շվեյցարիան ևս հետաքրքրված է այս խնդրով, որովհետև նախ Շվեյցարիան էլ այդ գազի կարիքն ունի և շվեյցարական խոշոր էներգետիկ ընկերություններ համաձայնություններ ունեն ադրբեջանական և իրանական գազային ընկերությունների հետ: Պարզ է, որ Շվեյցարիան առաջին հերթին հետաքրքրված է այդ գազը ապահով ճանապարհով սեփական երկիր հասցնելու խնդրով, ինչն էլ պետք է իրականացվի Nabucco-ի միջոցով»,- կարծիք հայտնեց Շահինյանը:

Նա նաև նկատեց, որ Շվեյցարիան հայ-թուրքական գործընթացում միջնորդական առաքելություն իրականացնելու ևս մեկ շահագրգռվածություն ունի: Նրա խոսքերով, դա պայմանավորված է ԱՄՆ-Շվեյցարիա հարաբերություններով. «Շվեյցարիան բավականին լուրջ խնդիրներ ունի ԱՄՆ-ի հետ դրամական հարաբերությունների ոլորտում և ինքը, հանձն առնելով այս տեսակ միջնորդական գործունեություններ, փորձում է ստանալ ԱՄՆ մեղմ դիրքորոշումն իր նկատմամբ»:

Ի դեպ, հայ-թուրքական խնդրի մասին խոսել է նաև Սերժ Սարգսյանը Մարսելի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Նա վստահություն է հայտնել, որ Թուրքիան պետք է ապաշխարի, և որ «երբևէ Թուրքիայի ղեկավարությունը կարող է ուժ գտնել և վերարժևորել իր մոտեցումները Հայոց ցեղասպանության հանդեպ»: Նա նաև շեշտել է, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ ունենալ բնականոն հարաբերություններ, ինչպես վայել է հարևան երկրներին. «Վաղ թե ուշ իրեն եվրոպական երկիր համարող Թուրքիան կունենա եվրոպական լինելուն հարիր ղեկավարություն, որը գլուխ կխոնարհի Ծիծեռնակաբերդում: Ավելի լավ է` վաղ, բայց դա Թուրքիայի ժողովրդի գործն է: Մենք նրանց ոչինչ չենք պարտադրում. դա իրենք պետք է անեն հանուն թուրք ժողովրդի, ինչպես որ Վիլի Բրանդտը դա արեց հանուն գերմանացիների»:

Ինչևէ, եթե ԱՄՆ-ի և Շվեյցարիայի շահագրգռվածությունը հայ-թուրքական գործընթացի վերսկսման նկատմամբ այդքան մեծ է, ապա դրան ուղղված քայլերն, ամենայն հավանականությամբ, մենք կարող ենք տեսնել 2012 թ., քանզի 2011-ի ավարտին հաշված օրեր են մնացել: Սակայն մեծ է կասկածը, որ գործընթացին «երկրորդ շունչ» տալու փորձը ևս կարժանանա առաջինի ճակատագրին, քանզի այս երկրորդ շունչն էլ խնդրի մասնակից և միջնորդ կողմերից յուրաքանչյուրը կօգտագործի սեփական շահերն իրացնելու ուղղությամբ, մանավանդ որ` առաջիկայում ընտրություններ են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում