Ռուսաստանի Duty free խանութները Դաշնային հակամենաշնորհային ծառայությանը նամակ են ուղարկել` ծանուցելով ալկոհոլի պահպանման նոր լիցենզիաներ ստանալու խնդիրների մասին:
Ինչպես հաղորդում է Коммерсантъ թերթը, դիմումի մեջ ասված է, որ Ռուսաստանի ալկոհոլային կարգավորման ծառայության ներկայացրած պահանջները չեն կարող կատարվել պահեստների համար, որոնք գտնվում են ռեժիմային տարածքներում` օդանավակայաններում և ծովային նավահանգիստներում:
Թերթի տրամադրության տակ են հայտնվել «Ռուսաստանի հենարան» կազմակերպության դիմումը ԴՀԾ-ին, որում հաղորդվում է Duty free շուկայի աշխատակիցների անհանգստությունը՝ կապված ալկոհոլային ապրանքների գնման, պահպանման և մատակարարման հետ:
Իրենց պահուստների նկատմամբ Ռուսաստանի ալկոհոլային կարգավորման ծառայության այս պահանջները հաշվի չեն առնում ընկերությունների բիզնեսի տարբերությունը ռեժիմային օբյեկտներում `օդանավակայաններում, ծովային կայաններում, միջազգային ավտոմոբիլային անցումային կետերում: Մասնավորապես պահուստները պետք է «մեկուսացված լինեն ծառայողական, օժանդակ և հիմնական այլ պատերից ժամանակավոր կառույցներով, միջնապատերով` հատակից մինչև առաստաղ բարձրությամբ:
Ազատ առևտրի օպերատորների ասոցիացիան նշում է, որ Duty free օպերատորը իրավունք չունի իրականացնել այսպիսի վերանախագծում պայմանագիրը լուծելու, ինչպես նաև քրեական հետապնդման սպառնալիքի տակ: Այդ կերպ՝ օպերատորները «նախապես և մտադրված անհնար են համարում լիցենզա ստանալը, իսկ դա նշանակում է, որ կորցնելու են բիզնեսը, կամ էլ «գումարով հարցը լուծելու» հնարավորությունը, նշվում է նամակում:
Ազատ առևտրի օպերատորների ասոցիացիան առաջարկում է Duty free խանութներից հանել մի քանի անիրականանալի նորմեր: ԴՀԾ-ում հաստատել են, որ որոշ ժամանանկ առաջ արտակարգ նիստում դիտարկել են դիմումը, սակայն դեռ որոշում չեն կայացրել:









































