Tuesday, 14 05 2024
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ

Ինչո՞ւ են որոշել Կոմկուսին վտարել տարածքից

Իհարկե, կներեք, ընկեր Թովմասյան` տհաճ հարցի համար, բայց երեկ պատահաբար նկատեցինք, որ Հայաստանի գլխավոր կոմունիստ, Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը քաղաքացիական երկու գործերով հանդես է գալիս որպես իրավահարաբերության սուբյեկտ` կողմ, մի դեպքում` հայցվոր, մյուս դեպքում` պատասխանող:

Առաջին գործով, Հայաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեն` ի դեմս առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանի, դիմել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ընդդեմ Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն ՊՈԱԿ-ի և պահանջում է լուծել պայմանագիրը: Թե ինչ պայմանագիր են ուզում լուծել` կտեղեկանաք ներքևում ներկայացված զրույցից: Մինչ այդ նշենք, որ սույն գործով դատավորը Սամվել Թադևոսյանն է:

Իսկ երկրորդ գործով ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունն է դիմել դատարան` ընդդեմ Կոմունիստական կուսակցության և պահանջում է կոմունիստներին վտարել զբաղեցրած տարածքից: Փաստորեն, այստեղ էլ Ռուբեն Թովմասյանը հանդես է գալիս որպես պատասխանող: Երկու դեպքում էլ որպես իրավասուբյեկտի հասցե նշված է ք. Երևան, Զաքյան 10 հասցեն: Սույն գործով նախագահող դատավորը Արայիկ Մելքումյանն է:

Այս երկու դատական գործերի ծանուցումներն ուսումնասիրելիս երկու ուշագրավ հանգամանք նկատեցինք: Նախ` երկու գործով էլ դատական նիստերը նշանակված էին դեկտեմբերի 8-ին, ժամը 10.30-ին: Երկրորդ` նախ կոմունիստներն էին ս.թ. հունիսի 29-ին հայցով մտել դատարան` պայմանագիրը չեղյալ հայտարարելու պահանջով, իսկ դրանից 12 օր անց` «կոնտրատակա» հայցով պետգույքի կառավարման վարչությունն էր հայց ներկայացրել: Եվ քանի որ չգիտեինք, թե կոնկրետ ինչ պայմանագիր էին ուզում լուծել կոմունիստները, մեզ առաջին պահին թվաց, թե կոմունիստները տարածքը զբաղեցնելու վերաբերյալ պայմանագիրն են ցանկանում լուծարել և օրհասական այս պահին անժամանակ հեռանալ քաղաքական դաշտից:

Սակայն երբ զանգահարեցինք առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանին` պարզվեց, որ ամենևին էլ այդպես չէ. նա մեզնից լուրջ քաղաքական հարցեր էր ակնկալում, իսկ մենք միամտորեն հարցրինք, թե չե՞ն ուզում այլևս տարածքը զբաղեցնել, որ դիմել են` պայմանագիրը լուծելու: Պարոն Թովմասյանն էլ պատասխանեց. «Տարածքը զբաղեցնելու մասին չի խոսքը: Տարածքը սպասարկելու մասին է խոսքը: Մամուլի տանը»: Այսինքն` լա՞վ չեն սպասարկում: «Այո, լավ չեն սպասարկում, և դիմել ենք, որ պայմանագիրը (սպասարկման.- 1in.am) չեղյալ հայտարարվի»: Եվ քանի որ տեղյակ էինք նաև տարածքից վտարելու հայցի մասին ու կարծում էինք, որ առաջին քարտուղարն էլ պետք է տեղյակ լինի, հետաքրքրվեցինք, թե ուրիշ տարածք վերցնելո՞ւ են` կուսակցական գործունեությունը շարունակելու համար: Պարոն Թովմասյանը սկզբում շատ հանգիստ տեղեկացրեց. «Մենք ունենք տարածք, մենք նոր տարածքի կարիք չունենք: Բայց ինչի՞ է դա ձեզ հետաքրքրում»:

Երբ ասացինք, որ դատարանում նաև տարածքից վտարելու պահանջ կա, և մենք ուզում ենք հասկանալ` ի՞նչ հիմքով են ուզում կոմունիստներին տարածքից վտարել, առաջին քարտուղարը, հավանաբար, կրկին չհասկանալով, թե ինչի մասին է խոսքը` կրկնեց. «Մենք դիմել ենք սպասարկման վարձի պայմանագիրը չեղյալ հայտարարելու… Չեն սպասարկում` դրա համար»: Այսինքն` չե՞ք տեղափոխվելու: «Ոչ մի տեղ, մենք մեր նստատեղն ունենք, ինչ տեղափոխվելու հարց ա դա…»: Որտե՞ղ է Ձեր տարածքը. հետաքրքվեցինք` հասկանալու համար, թե կոնկրետ որ հասցեից են ուզում վտարել կոմունիստներին` Զաքյանի՞ց, թե՞ մամուլի տան տարածքից: Զրուցակիցս երևի մի քիչ վիրավորվեց իմ հարցից և պատասխանեց. «Մինչև հիմա դուք չգիտե՞ք մեր նստատեղը որտեղ ա»: Բացատրեցի, որ ես հիմնականում իրավական հարցերով եմ զբաղվում, և ոչ թե քաղաքական: Այդուհանդերձ, պնդեցի հարցս` Պետգույքի կառավարման վարչությունն ինչո՞ւ է դիմել դատարան` տարածքից վտարելու պահանջով… «Ես Ձեզ ասում եմ` էդպիսի գործ չկա, դուք պնդում եք: Որ խորացել էիք, մինչև վերջ խորանայիք, հիմա դուրս ա գալիս` դուք ինձ քննում եք… Ես ձեզ ասում եմ` էդպիսի գործ չկա… Ինձ թվում էր` քաղաքական հարցեր պետք է տայիք»,- տողերիս հեղինակին հանդիմանեց պարոն Թովմասյանը:

Այնուամենայնիվ, նախկին հոկտեմբերիկս, պիոներս, բայց ոչ կոմունիստս համարձակվում է Հայաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղարին հորդորել` ընկեր Թովմասյան, դեկտեմբերի 22-ին, ժամը 17.00-ին անպայման գնացեք Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան. 13-րդ դահլիճում վտարման հարցով որոշում կամ վճիռ է հրապարակվելու: Գոնե կիմանաք ու կհասկանաք` կոմունիստներին միայն գործունեության տարածքի՞ց են ուզում հեռացնել, թե՞ սպասվող քաղաքական ընտրապայքարից:

«Ժամանակ»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում