Associated Press-ը հայտնում է, որ այսօր Սպիտակ տանն ունեցած իր ելույթում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ասել է, որ Եվրոպայի առաջնորդները կարող են լուծել իրենց պարտքային ճգնաժամը, եթե քաղաքական կամք դրսևորեն:
Նախագահը նաև ասել է, որ Եվրոպան բավական հարուստ է, որ կարողանա լուծել տնտեսական խնդիրները. «Սա այն դեպքը չէ, երբ մենք խոսում ենք ինչ-որ մի աղքատ երկրի մասին, որը ռեսուրսներ չունի»:
Օբաման նշել է, որ Եվրոպայի առաջնորդները հասկանում են, որ կա շատ լուրջ և արագ գործելու կարիք, բայց ամբողջ հարցն այն է, թե արդյո՞ք նրանք դա կարող են անել, թե՝ ոչ:
Օբաման նաև վերահաստատել է այն նախազգուշացումները, որ Եվրոպայի խնդիրները կարող են մեծ ազդեցություն ունենալ ԱՄՆ-ում աշխատատեղերի ստեղծման վրա:










































