Վաղը` դեկտեմբերի 9-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա համերգ` նվիրված Հախնազարյան ընտանիքին:
Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հանրային կապերի համակարգող Անահիտ Օրդյանը, ելույթ կունենան Հախնազարյան ընտանիքի բոլոր անդամները:Ս
Նվագախումբը կղեկավարեն դիրիժորներ Էդուարդ Թոփչյանն ու Տիգրան Հախնազարյանը:
Համերգի մենակատարներն են` դաշնակահարուհի Գայանե Հախնազարյանը, ջութակահար Սուրեն Հախնազարյանը, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը:
Համերգի ընթացքում կհնչեն Բեթհովենի Դաշնամուրի կոնցերտ թիվ 1-ն ու Եռակի կոնցերտը:









































