Հայտնի են նոր տեղեկություններ այն մասին, որ Verizon-ը ծրագրում է ամբողջովին կործանել Netflix ընկերությանը:
TechCrunch-ը գրում է, որ ընկերությունը ծրագրում է համագործակցել RedBox ավտոմատ DVD վարձակալող ընկերության հետ` մյուս տարվա սկզբին նոր հեռուստատեսության և ֆիլմերի օնլայն հեռարձակման ծառայություն ստեղծելու նպատակով:
Դեռևս ոչ մի ճշգրիտ տեղեկություն չկա, թե ինչպես կկոչվի նոր ծառայությունը, բայց, ըստ տարբեր հաղորդումների, դրա ոչ հստակեցված անունը Project Zoetrope է: Ծառայությունը կառաջարկի ինչպես օնլայն դիտելու, այնպես էլ ներբեռնելու հնարավորություններ: Սակայն TechCrunch,-ը հաղորդում է, որ այն, ամենայն հավանականությամբ, չի տրամադրի նոր ֆիլմեր կամ ուղիղ հեռուստատեսային հեռարձակումներ, ինչպես Netflix-ը:









































