Պակիստանի Քվետտա քաղաքում անհայտ մարդիկ ահաբեկչություն են կազմակերպել, ինչի հետևանքով Աֆղանստանում ԱՄՆ–ի զորքի համար նավթ տեղափոխող 10 մեքենաներ այրվել են:
BBC-ն գրում է, որ ի պատասխան նոյեմբերի 26-ին ԱՄՆ-ի կողմից Պակիստանում իրականացրած ավիահարձակման՝ Պակիստանն արգելեց իր սահմանի վրայով զինամթերք տեղափոխել Աֆղանստանում գտնվող ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի զորքերի համար:







































