Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆի հրամանագրով արգենտինահայ մեծահարուստ Էդուարդո Էռնեկյանի ընկերությանը թույլատրվել է կառավարել «Նատալ» քաղաքացիական օդանավակայանը:
Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը, Էռնեկյանը մեծ կարևորություն է տալիս այս գործարքին` նկատի ունենալով, որ Բրազիլիայում է տեղի ունենալու ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնությունը:
Նա նշել է, որ բրազիլական շուկա մուտք գործելը մեծ մարտահրավեր է աշխարհում արդեն 48 օդանավակայաններ վերահսկող իր ընկերության համար:
Արգենտինայում Էռնեկյանը 280 միլիոն դոլարով գնել է Արդյունաբերական բանկը:
Այս գործարքը ենթակա է երկրի ԿԲ-ի վավերացմանը:










































