Պատգամավորները քննարկում են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը:
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը տեղեկացրեց, որ կազմակերպվել էին հասարակական լսումներ, բավականին լուրջ փոփոխություններ են իրականացվել, ավելացվել է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը, սահմանային շեմերի փոփոխություն է տեղի ունեցել, սարքավորումների համար փորձաքննության անցկացման պերզեցված կարգը հանվել է, ծանուցման գործընթացը կազմակերպելու համար ԶԼՄ-ների ցանկն ավելացվել է և այլն: «Բովանդակային նոր նախագիծ է ներկայացված»,- հավաստեց Ա. Հարությունյանը:
ՀՅԴ պատգամավոր Լիլիթ Գալստյանի խոսքով, փոփոխություններ կատարվել են, որոշ մեխանիզմներ ամրագրվել են, բայց օրինագիծը շարունակում է խախտել Օրհուսի կոնվենցիան, որով ասվում է՝ բոլոր փուլերում հանրությունն իր մասնակցությունը պետք է ունենա: Ըստ Լ. Գալստյանի՝ դա մերժվել է օրենքում, նաև չեն ամրագրվել օրենքը խախտելու դեպքում պատժամիջոցները:
«Այսօր հայրենիքը վերածվել է հանքահորի»,- հայտարարեց Լ.Գալստյանը՝ շեշտելով, որ պատգամավորներն իրավունք չունեն ընդունել այս օրինագիծն այս տեսքով:










































