ԱԳ նախարարության լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ դեկտեմբերի 7-ին Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Կարինե Ղազինյանն իր հավատարմագրերն է հանձնել Եղիսաբեթ Երկրորդ թագուհուն:
Բուքինհեմյան պալատում տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում երկուստեք կարևորվել է քաղաքական երկխոսության ակտիվացումը, ինչպես նաև տնտեսական հարաբերությունների զարգացումը:
Դեսպան Ղազինյանը ներկայացրել է Հայաստանի՝ հին քաղաքակրթության մաս կազմող պատմությունը, ինչպես նաև այն մարտահրավերները, որոնք կանգնած են միայն 20-ամյա պատմություն ունեցող նորաստեղծ ժողովրդավարության առջև:
Թագուհին հաջողություն է մաղթել ՀՀ դեսպանին իր նոր առաքելության իրականացման գործում:








































