Ինչպես տեղեկացրել էինք, այսօր, վաղ առավոտյան, ոստիկանության 6-րդ վարչության 7 աշխատակիցներ ներխուժել էին արձակագիր Արմեն Օհանյանի բնակարան և պահանջել հետևել իրենց:
Ոստիկանները որևէ բացատրություն չեն տվել և ոչ էլ ծանուցագիր են ներկայացրել: Արմեն Օհանյանին քաշքշելով` տարել են իրենց հետ:
Նշենք, որ նա աշխատում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնում:
Քիչ առաջ կապ հաստատեցինք նրա հետ: Ժամը 16:00-ին Արմեն Օհանյանը իր փաստաբան Վահե Գրիգորյանի հետ նորից կներկայանա բաժին:
Նշենք` գործը, որի առնչությամբ բերման են ենթարկել Արմեն Օհանյանին, որևէ կապ չունի վերջինիս հետ, այլ կապված է նրա ընկերների հետ: