ՖԻՖԱ-ի նախագահ Զեպպ Բլատտերը հայտարարել է, որ 2014 թ. Աշխարհի առաջնության ժամանակ, որն անցկացվելու է Բրազիլիայում, օգտագործվելու են դարպասի գրավման որոշման ավտոմատ համակարգեր:
«Տվյալ համակարգը կոչված է մրցավարների կողմից գոլերը սխալմամբ արձանագրելը բացառելուն: Այս պահին արդեն մշակված են երկու տիպի համակարգեր, որոնք համապատասխանում են մեր հիմնական պահանջներին: Այն է` հուսալիություն, օպերատիվություն և օգտագործման դյուրինություն»,- նշել է Բլատտերը:
Հիշեցնենք, որ դարպասի գրավման որոշման համակարգի իրենց տարբերակները ՖԻՖԱ-ին ներկայացրել էին 9 ընկերություններ: Համակարգերի փորձարկման առաջին փուլը կայացել է ս.թ. սեպտեմբերից մինչև դեկտեմբերի սկիզբն ընկած ժամանակահատվածում:






































