Friday, 07 06 2024
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին
20:10
Մոլդովան հայտարարել է ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ առաջարկությունների կատարման մասին
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
«Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանից ոչ մի պատվիրակություն Ուկրաինա չի մեկնել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի հերթական նիստը
19:20
Եվրահանձնաժողովը ԵՄ խորհրդին հանձնարարական է տվել Ուկրաինայի և Մոլդովայի հետ սկսել անդամակցության շուրջ բանակցությունները
19:10
Չինաստանը պատրաստ է հայ ընկերների հետ ջանքեր գործադրել՝ նպաստելու բարեկամական կապերի զարգացմանը․ Հայաստանում մեկնարկեց «Չինարենի կամուրջ» մրցույթը
Ուղիղ․ Հավաք և երթ Վազգեն Գալստանյանի գլխավորությամբ
19:00
Բայդենը ներողություն է խնդրել Զելենսկիից ԱՄՆ ռազմական օգնության փաթեթի հաստատումն ուշացնելու համար
Պայթած լցակայանի սեփականատերը Գագիկ Ծառուկյանի օգնականն է

Ադրբեջանը կարող է համանախագահներին ստիպել լրջորեն վերաբերվել զորք մտցնելու խնդրին. Ա. Մելիքյան

Լեռնային Ղարաբաղի հարցով երեկ Վիլնյուսում ընդունված հայտարարությունն, ըստ էության, հրադադարի ռեժիմի խախտումների դեմ ուղղված քայլ էր: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԼՂ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների` ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի եվրոպական գործերով նախարար Ժան Լեոնետիի և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի ստորագրած հայտարարությանը, որում վերահաստատված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու կարևորությունը։

«Հայտարարության այն հատվածը, ուր խոսվում է հրադադարի խախտումները հետաքննելու մեխանիզմի մանրամասների վրա աշխատելու մասին, կազմակերպչական առումով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և դիտորդների համար բավական բարդ է լինելու: Եթե չլինի հակամարտող կողմերի բարի կամքը, սահմանին տեղի ունեցող միջադեպերը շարունակվելու են, հետաքննությունները գնալով շատանալու են, իսկ սա նշանակելու է, որ գուցե միջնորդ պետությունները կտրուկ միջոցներ ձեռնարկեն, այդ թվում՝ տարածաշրջանում խաղաղապահներ մտցնելու տեսքով: Սա խնդրի մեկ մասն է, որը ես անընդունելի եմ համարում:

Ադրբեջանը կարող է փորձել սահմանին միջադեպերը շարունակելով՝ համանախագահներին ստիպել լրջորեն վերաբերվել զորք մտցնելու խնդրին: Մյուս կողմից՝ կրակի դադարեցման պահպանումը միտված է ստատուս քվոյի պահպանությանը, քանի դեռ կողմերը ընդհանուր հայտարարի չեն եկել: Իսկ ստատուս քվոյի պահպանությունը դրական է, և կարծում եմ՝ բխում է մեր շահերից: Ուղղակի կարևոր է, որ գործը իսկապես մնա միջադեպերի հետաքննության մակարդակում՝ առանց լրացուցիչ խաղաղապահ ուժեր տարածաշրջան մտցնելու»,- ամփոփեց Արման Մելիքյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում