Ոստիկանությունը ցրել է «Գրոհիր Սան Ֆրանցիսկոն» ցույցի մասնակիցների ճամբարը։
Associated Press-ը գրում է, որ դեկտեմբերի 7-ին ոստիկանները հավաքել են մոտ 100 վրան և ձերբակալել մի քանի տասնյակ ցուցարարների:
Ոստիկանությունը պահանջել է հեռանալ և դադարեցնել ցույցը, սակայն ցուցարարները չեն ենթարկվել այս պահանջին:
Հիշեցնենք, որ «Գրոհիր Ուոլ Սթրիթը» շարժումը Նյու Յորքում սկսվել է այս տարվա սեպտեմբերի 17-ին: Շարժման մասնակիցները բողոքում են սոցիալական անհավասարության դեմ: Շարժումը տարածվել է ԱՄՆ–ի տարբեր քաղաքներում։










































