Լիբիայում 2012 թվականի կեսերին նավթի արդյունահանման մակարդակը կհասնի քաղաքացիական պատերազմից առաջ եղած մակարդակին: Այս մասին գրում է РИА Новости-ն:
Լիբիայի նավթարդյունահանությունը կկանոնավորվի 2012 թվականի երկրորդ եռամսյակում: Այս մասին նշել է The Organization of the Petroleum Exporting Countries – ի ղեկավար Աբդալլա Ալ-Բադրին: Ապա նա ավելացրել է, որ այդ ժամանակահատվածում նավթարդյունահանությունը մեկ օրում կհասնի 1.58 մլն բարելի:
Հիշեցնենք, որ Լիբիայում 9 ամիս տևած ապստամբության արդյունքում գահընկեց արվեց և սպանվեց երկրի ղեկավար Մուամար Քադաֆին: Իշխանության ու ընդդիմադիրների բախումների հետևանքով մահացան հազարավոր մարդիկ:







































