Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունն ԱՄՆ-ից պահանջում է դադարեցնել արցունքաբեր գազի ու զենքի արտահանումը Եգիպտոս:
Ինչպես գրում է BBC-ն, Amnesty International–ի տվյալների համաձայն՝ Եգիպտոսում անկարգությունների սկզբից սկսած՝ արդեն 3 անգամ ԱՄՆ-ից բեռնափոխադրվել է հատուկ սպառազինություն:
Ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչի՝ չկան ապացույցներ այն մասին, որ արցունքաբեր գազն օգտագործվել է չափից ավելի: Սակայն բազմաթիվ եգիպտացիներ բողոքել են իրենց առողջական վիճակից` կապված զինվորականների կողմից արցունքաբեր գազի գործածության հետ:









































