Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանն ազատվել է պաշտոնից և վերադարձել իր նախկին աշխատավայր՝ «ՀայՌուսգազարդ»: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը:
«Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել քաղաքապետարանի վարչական շրջանների հետ աշխատանքների վարչության պետի պաշտոնը զբաղեցնող Սերգեյ Մակարյանը»,- հավելեց Շուշան Սարդարյանը:










































