Ֆրանսիական Բեր-Լ’Էտան քաղաքում տասնհինգ ծնողներից կազմված խումբը մասնավոր կաթոլիկ Նոտր-Դամ դե Կադերո դպրոցում բռնի պահում է դպրոցի տնօրենին և երեք ուսուցիչների:
Ինչպես հայնտում է Le Figaro թերթը, վրդովված ծնողներից մեկի խոսքերով, երբ դպրոցում հայտնվել է սկսնակ ուսուցիչը, երեխաների առաջադիմությունը ընկել է: Դպրոցի ղեկավարության վրա ինչ-որ կերպ ազդեցություն ունենալու համար ծնողները որոշել են պատանդ վերցնել դպրոցի տնօրենին:
Պարբերականի տվյալների համաձայն՝ անպիտան ուսուցիչը Սեն-Քասսեն մանկավարժական ինստիտուտի շրջանավարտ է: Նրան վստահել էին դասավանդել 9-10 տարեկան երեխաների: Ծնողների խոսքերով, ուսուցիչն իրենց երեխաներին պատանդ է վերցրել սեպտեմբերից: Բացի այդ, պարբերականի տեղեկությունների համաձայն, ուսուցիչը հենց սկզբից լավ հարաբերություն չի ունեցել տնօրենի հետ:
Այն բանից հետո, երբ գործին միջամտել է Սեն-Քասսենի ռեկտորը, ուսուցչին որոշել են տեղափոխել այլ դպրոց:
Նախքան տնօրենին և ուսուցիչներին բաց թողնելը, ծնողները պահանջում են իրենց ցույց տալ ուսուցչի տեղափոխման մասին փաստաթուղթը: Ինչպես նշում է The Local-ը, դեկտեմբերի 5-ին դպրոց են ժամանել ոստիկանության աշխատակիցները, սակայն դեպքին չեն միջամտել:








































