Իրանական Fars News գործակալության փոխանցմամբ՝ CNN-ին տված հարցազրույցում ԱՄԷ-ի փոխնախագահ և վարչապետ, շեյխ Մոհամեդ Բեն-Ռաշիդը հայտարարել է, որ Իրանը չի ձգտում միջուկային զենքի ստեղծմանը.
«Իրանը վաղուց ի վեր հանդիսանում է բարեկամ, հարևան մուսուլմանական երկիր։ Մենք չենք կարծում, թե այդ երկիրը զբաղված է միջուկային զենքի մշակմամբ։ Մենք մերժում ենք այդ կապակցությամբ արևմտյան պետությունների կողմից ներկայացված անհիմն մեղադրանքները։ Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթը հաստատված է ԱԷՄԳ-ի դիտորդների ու փորձագետների զեկույցներով»։
Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ ԱԷՄԳ-ը հրապարակեց Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ իր զեկույցը, որում նշված էր, որ Իրանը մինչև 2003 թվականը զբաղվել է միջուկային զենքի մշակմամբ, և որ այդ գործունեությունը կարող է վերսկսվել նաև ներկայումս։






































