Դեկտեմբերի 6-ին E-H խմբերում կայացան Չեմպիոնների Լիգայի վերջին` 6-րդ տուրի հանդիպումները: 4 խմբերից փլեյ-օֆֆ են դուրս եկել «Չելսի»-ն, «Բայեր»-ը, «Արսենալ»-ը, «Մարսել»-ը, «ԱՊՕԵԼ»-ը, «Զենիթ»-ը, «Բարսելոնա»-ն և «Միլան»-ը:
Փլեյ-օֆֆի ուղեգիրը ապահովել են նաև «Բավարիա»-ն, «Բենֆիկա»-ն, «Ռեալ»-ը և «Ինտեր»-ը: Այսօր կկայանան A-D խմբերի հանդիպումները, որի արդյունքում հայտնի կդառնան 1/8 եզրափակչի մյուս 4 մասնակիցները:
«Վալենսիա»-ն, «Վիկտորիա»-ն, «Պորտու»-ն և «Օլիմպիակոս»-ն իրենց խմբերում զբաղեցրին 3-րդ տեղը և գարնանը ելույթները կշարունակեն Եվրոլիգայի խաղարկությունում:







































