«Առաջին լրատվական»-ին ոստիկանությունից հայտնում են, որ դեկտեմբերի 6-ին` ժամը 14-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վարդանանց փողոցի թունելի սկզբնամասում վրաերթի է ենթարկել 16 և 18 տարեկան երկու տղաների:
Վերջիններս մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:










































