Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների ժամանակ «ընթացակարգային խախտումերի», ԶԼՄ-ների կաշառվածության և անկախ դիտորդների հետապնդումների մասին տեղեկությունները լուրջ մտահոգության տեղիք են տալիս Եվրամիության մոտ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի հայտարարությունը:
Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլիթոնը Ռուսաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններն անվանել էր «ոչ ազատ և ոչ արդար»:











































