Հետադարձ կապի ծրագրում փոքր թերության պատճառով Facebook-ը թույլ էր տալիս օգտատերերին նայել նկարներ, որոնք գտնվում էին փակ ձևաչափով, հայտնում է Digital Trends-ը:
«Մենք սխալ ենք հայտնաբերել ծրագրերից մեկում, որը թույլ էր տալիս օգտատերերին նայել ոչ վաղ անցյալում այլ օգտատերերի ներբեռնված նկարները անկախ այն բանից՝ ինչ ռեժիմ էր դրված դրանք նայելու համար: Այս պահին մենք անջատել ենք հետադարձ կապի գործառույթը այնքան ժամանակ, մինչև սխալը վերացվի»,- ասվում է Facebook-ի մամուլի քարտուղարի հաղորդագրության մեջ, որն ուղարկվել էր Digital Trends:
Ծրագրավորողների խոսքերով՝ «Տեղեկացնել/արգելափակել» կոճակը սեղմելիս օգտատերը կարող էր ընտրել «Անպատշաճ անձնագրի լուսանկար» տարբերակը, սեղմել «Մերկություն կամ պոռնոգրաֆիա» կոճակը, այնուհետև «Հաղորդել Facebook»-ին:
Այս ամենից հետո օգտատերը, որին Facebook-ը համաձայնել էր օգնել` արգելափակելու լուսանկարի տվյալները, հնարավորություն ուներ նայել այլ օգտատերերի նկարները` առանց վերջիններիս թույլտվությունը հարցնելու:






































