Գրեթե 147 տարվա կյանք ունեցող փաստաթղթի վրա ժամանակն, անշուշտ, իր հետքերը թողել էր։ Նրա մակերևույթը ծալքավորվել և խունացել էր, գրվածքները գրեթե չէին երևում:
Ջեյմս Կորնելիուսը և Ռուսի Մակին Աբրահամ Լինքոլնի նախագահական գրադարանից և թանգարանից գտել են «13-րդ բարեփոխում» (13th Amendment) փաստաթղթի հազվագյուտ կրկնօրինակը, որը ստորագրվել է անձամբ Լինքոլնի և այլ օրենսդիրների կողմից, ովքեր կողմ էին բարեփոխմանը։ Այս փաստաթղթով ԱՄՆ-ում վերջ դրվեց ստրկությանը:
Ըստ Associated Press-ի՝ փաստաթուղթը վերականգնելու, այն հարթեցնելու երկար փորձերից հետո թանգարանի պահապանները «անգին գանձը» կվերադարձնեն Կորնելիուսին, ով ծրագրում է փետրվարից սկսած՝ գոնե որոշ ժամանակով այն ցուցադրել հանրությանը:









































