«Երկիր»-ը գրում է, որ Աժ ղեկավարության փոփոխությունից հետո ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը ակտիվորեն մասնակցում է խորհրդարանի աշխատանքներին:
Թերթը փորձել է պատգամավորից ճշտել՝ արդյոք Հովիկ Աբրահամյանի հրաժարակա՞նն է պատգմավորի ակտիվության պատճառը՝ հաշվի առնելով, որ իր ասուլիսներից մեկում խորհուրդ էր տվել հիշել, թե ինքը երբվանից է բացակայում Աժ նիստերից:
«Ես հանելուկ էի ասել, ասել էի՝ մտածեք երբվանից չեմ գալիս: Դուք ինքներդ պիտի վերլուծություն անեիք, թե ես երբվանից չէի գալիս և ինչու եմ սկսել հաճախել»,- ասաց նա և հավելեց. «Ինքներդ կռահեք, ես ոչինչ չեմ ուզում ավելացնել: Դուք եթե ուշադրություն դարձնեք, կտեսնեք, որ ես վերջին մեկ ամիսը հաճախակի եմ գալիս, և բոլոր նիստերին մասնակցելու եմ»:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք մտափոխվե՞լ է և առաջադրվելո՞ւ է առաջիկա խորհրդարանական ընտրություններում, Ռ. Հայրապետյանը նշեց, որ ինքն այն մարդկանց տեսակին է պատկանում, որ «ինչ բերնից դուրս է գալիս, անում է»:











































