Thursday, 18 06 2026
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի կողմից հավատարմագրված առաջին համալսարանը Հայաստանում
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին
«Արիդես» ՍՊԸ-ն դարձել է Ինժեներական քաղաքի 17-րդ ռեզիդենտը
16:10
Իսկական արժեք է. Թրամփը հիացել է Վերսալի պալատով
Ինչո՞ւ է անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գինը 4 անգամ բարձրանում. Նազարյանը՝ Գևորգյանին
15:50
Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ
Գիտենք «ջրային մաֆիայի» մասին, որին արմատախիլ պետք է անենք, այլապես ոչ մի ռեֆորմ չի լինի․ Նազարյան
15:30
Շվեդիան 108 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով
15:20
Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա
15:10
Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրը
Ֆիդանի պատասխանը ավելի շատ հարցեր է ծնում, քան պարզաբանում հայ-թուրքական կարգավորումը
14:50
Գերմանիայի նավերն ընթանում են դեպի Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության համար
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Հարվածները չեն մոտեցնում Պուտին-Զելենսկու անձնական շփումները. Ուշակով
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
14:10
Սադրանքները կարող են վատ հետևանքներ ունենալ. Լուկաշենկո
Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին
Մոսկովյան օդանավակայանները կաթվածահար են անօդաչուների հարձակումից հետո
2027 թվականից կգործի նոր ծրագիր. պետությունը կաջակցի գործատուներին
Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից 58 նոր զոհի մասին
Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
13:10
Գրոսին չի բացառել իր ներկայությունը ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններին
Հայաստան՝ Իրանից թմրամիջոցների ներմուծման փորձը բացահայտվել է
12:50
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի հետ կքննարկի պաշտպանական ծախսերի ավելացման հարցը. Հեգսեթ
Ընտրություններին արձանագրած ՔՊ-ի արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են․ Փաշինյան
12:40
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում
Մեր ներքաղաքական կյանքը որևէ մեկի հետ չենք քննարկում․ վարչապետը՝ Գրիգորյան-Հաջիև հանդիպման մասին
12:30
Իրանը հայտարարել է, որ Շվեյցարիայում նոր բանակցությունների հարցը քննարկվում է
Իհարկե դժգոհ են․ ընդդիմության օգտին 70%-ը քվեարկել է ընտրակաշառքով. Փաշինյան

Աղետի գոտի է ողջ Հայաստանը, որտեղ սպանվեցին Շինարարն ու Ոգին

23 տարի առաջ Հայաստանում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, լրիվ կամ մասնակի տուժեցին հանրապետության երկրորդ և երրորդ քաղաքները` Գյումրին ու Վանաձորը, հիմնահատակ ավերվեց Սպիտակը, եղան հազարավոր զոհեր: Խորհրդային պրոպագանդայի նպատակային քաղաքականության «շնորհիվ»` այն օրերին հնարավոր չեղավ մինչև վերջ պարզել երկրաշարժի պատճառներն ու հետևանքները, զոհերի իրական թիվը: Մի շարք հարցականների պատասխաններ այդպես էլ չեն տրվել անցած քսան երկարուձիգ տարիների ընթացքում:

Ռոբերտ Քոչարյանը դեռ 2003թ.-ին պարծենում էր, թե մեզանում «աղետի գոտի» հասկացությունը վերացված է: Իրականում ստում էր, որովհետև հենց այսօր մեզանից յուրաքանչյուրը կարող է լինել Գյումրիում կամ Սպիտակում ու տեսնել ճիշտ հակառակ պատկերը: Մասնավորապես` Գյումրիի ոչ համաչափ, անկանոն զարգացումը սպառնում է սպանել կոլորիտային, ավանդականության ռեսուրս, հոգևոր-մշակութային արժեքներ կրող, սեփական ձեռագիր ունեցող այդ քաղաքի դիմագիծը: Սակայն շենքերը կկառուցվեն, քաղաքները կվերագտնեն իրենց ինֆրաստրուկտուրան, ողջերն էլ կապրեն ու մի կերպ յոլա կգնան: Անմեղ մարդկանց կյանքն է, որ որևէ կերպ վերադարձնել հնարավոր չէ. այսօր մենք կաղոթենք նրանց հոգիների համար:

Մի միտք էլ կա, որ տանջում է ինձ, իմ նման մտածող բազմաթիվ մարդկանց: Բնական աղետը «աղետի գոտի» սահմանումը տվեց աշխարհագրական կոնկրետ միջավայրի` Հայաստանի հյուսիսին: Սակայն այսօր արդեն ակնհայտ է, որ «աղետի գոտի» հասկացությունը զուտ աշխարհագրական չէ, եթե կուզեք` հոգեվիճակային, հոգեբանական է: Ահա այս` հոգեվիճակային, հոգեբանական «աղետի գոտու» մասշտաբները շատ ավելի մեծ են, խորքային պատճառները` ավելի լուրջ, այդ «վիրուսը» թափանցել է յուրաքանչյուրիս մեջ: «Աղետի գոտին» մեր հոգիներում է, ԱԺ շենքում, որտեղ սպանվեցին Շինարարն ու Ոգին, Երևանի կենտրոնական փողոցներում` տասը անմեղի չչորացող արյան հետքերով, նրանց ընտանիքներում` սպանված գարունը նորով չփոխարինելու անկարողությամբ: «Աղետի գոտին» ողջ Հայաստանն է, որտեղ մարդը արժեք չունի` անօգնական սպասելով որևէ զոռբայի կամ ֆեոդալի դատավճռին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում