Լիբիացի պաշտոնյան ասել է, որ մայրաքաղաք Տրիպոլիի բնակիչները մինչև դեկտեմբերի վերջը պարտավոր են իշխանություններին հանձնել իրենց զենքերը:
Associated Press-ը գրում է, որ Տրիպոլիի ավագանու ղեկավար Աբդել-Ռաֆիկ Բու Հաջարը նաև հայտնել է, որ «ոչ տրիպոլյան» բրիգադները պետք է հեռանան քաղաքից մինչև դեկտեմբերի 20-ը, իսկ Տրիպոլիի բրիգադը կցրվի մինչև ամսվա վերջը:
Այսօր նա նաև ասել, է որ զինված բոլոր անձինք պետք է միանան ներքին գործերի կամ պաշտպանության նախարարությունների անվտանգության ծառայություններին կամ «վերադառնան քաղաքացիական կյանքին»:
Լիբիայի Ազգային անցումային խորհուրդը խուսափողական է պատասխանել զենքերի անվերահսկելի սեփականության վերաբերյալ հարցին:
Հիշեցնենք, որ 8 ամիս տևած քաղաքացիական պատերազմից հետո, որը իշխանությունից հեռացրեց Քադաֆիի կառավարությանը, հակառակորդ հեղափոխական խմբերի միջև անընդհատ բախումներ են տեղի ունենում:







































