Երեկ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ավիացիայի անվտանգության վարչության պետի պաշտոնում է նշանակվել Կարեն Բաբայանը (Շերիֆ): Կարեն Բաբայանը եղել է «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության բաժնի պետ:
Վերջինս պաշտոնից ազատման դիմում էր գրել Ոստիկանության պետի պաշտոնում Վլադիմիր Գասպարյանի նշանակման նախօրեին:
Հիշեցնենք, որ Կարեն Բաբայանը ոստիկանական համակարգից հեռացել է Վլադիմիր Գասպարյանի հետ նախկինում ունեցած անձնական տարաձայնությունների պատճռով: