Քիչ առաջ ավարտվեցին Ազգային ժողովի փոխնախագահի ընտրությունները: Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը հայտարարեց, որ ԱԺ փոխանախագահի պաշտոնում 92 կողմ և 6 դեմ ձայներով ընտրվեց ՀՀԿ խմբակցության թեկնածու Էդուարդ Շարմազանովը:
«Ժառանգություն» խմբակցության կողմից առաջադրված թեկնածու Արմեն Մարտիրոսյանը ստացավ 6 կողմ և 92 դեմ ձայներ: Քվեարկությանը մասնակցել են 98 պատգամավորներ, անվավեր քվեաթերթիկ չկա:
«Այս ընտրությունը որոշ չափով նաև ավանսով տրված վստահություն էր: Ես կաշխատեմ աշխատել այնպես, ինչպես անցած տարիների ընթացքում և իմ նպաստը դնել հայոց պառլամենտարիզմի կայացման գործում»,- շնորհակալություն հայտնելով քաղաքական ուժերին`հայտարարեց Է. Շարմազանովը:
Ի դեպ, ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը նախագահություն հրավիրեց Է. Շարմազանովին ու պատգամավորներին հարցրեց. «Ոնց ա՞, լավ ենք նայվո՞ւմ»: