Ժամը 20:00-ին Ազգային ժողովում սկսվեցին ԱԺ փոխնախագահի ընտրությունները: Առաջադրված են 2 թեկնածուներ՝ ՀՀԿ խմբակցության կողմից Էդուարդ Շարմազանովը և «Ժառանգություն» խմբակցության կողմից Արմեն Մարտիրոսյանը:
Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը հայտարարեց, որ քվեարկությունը կավարտվի ժամը 20:40-ին: