Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Վիլնյուսում մեկնարկած ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստին մասնակցող Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելեն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.
«Մենք կարևորում ենք Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը։ Կոչ եմ անում հաջորդ տարի նույնպես շարունակել բանակցային գործընթացը»։









































