Իսրայելական Mig News-ը, վկայակոչելով բրիտանական Telegraph թերթի արևմտյան հետախուզական աղբյուրներին, հայտնում է, որ Իրանի իսլամական հեղափոխության պահակազորը բերված է մարտական պատրաստվածության մակարդակի՝ վախենալով երկրի ռազմավարական օբյեկտներին հարված հասցնելուց։
Բրիտանական թերթի տվյալներով՝ Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի հրամանատար, գեներալ Մոհամեդ Ալի Ջաֆարին հրաման է արձակել իր ղեկավարած զորամիավորումը մարտական պատրաստվածության հասցնելու մասին՝ իր առջև ունենալով արտաքին պոտենցիալ հարվածներն ու քողարկված հարձակումները։
Մարտական պատրաստվածության բերելն իրենից ենթադրում է ողջ երկրով մեկ կենտրոնացնել հրթիռային մարտկոցները, ինչպես նաև ամրապնդել առանցքային պաշտպանական դիրքերը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին իրանական կողմը հայտարարել էր, թե իր զինծառայողները վայր են գցել RQ-170 Sentinel տիպի անօդաչու հետախուզական ինքնաթիռ։







































