Ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնը դիմել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինին՝ զգուշացնելով Ռուսաստանում հնարավոր ժողովրդական հուզումների մասին, ինչպիսիք տեղի են ունենում արաբական երկրներում:
«Թանկագին Վլադ, «Արաբական գարունը» մոտենում է քո տարածքին»,- գրել է Մաքքեյնը Twitter-ի իր էջում և տեղադրել Wall Street Journal-ի հոդվածի հղումը՝ հանգստյան օրերին Ռուսաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքների մասին:
Առաջին անգամ չէ, որ Մաքքեյնը հանդես է գալիս այսպիսի հայտարարություններով՝ զուգահեռներ անցկացնելով Ռուսաստանի և Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի երկրների միջև: Հոկտեմբերի վերջին BBC-ին տված հարցազրույցում սենատորն ասել էր, որ Լիբիայում ընդդիմության հաղթանակից և Մուամար Քադաֆիի սպանությունից հետ ամբողջ աշխարհի, այդ թվում՝ Ռուսաստանի բռնապետները «պետք է սկսեն նյարդայնանալ»:











































