Արտակարգ իրավիճակների լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ դեկտեմբերի 6-ին` ժ. 11.06-ին, Շիրակի մարզից ահազանգ է ստացվել, որ Գյումրիի Գորկու փողոցի 101 շենքի հարակից տարածքում այրվում է ավտոտնակ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժ. 11.31-ին, մարվել` 11.35-ին:
Վ. Պապոյանի ավտոտնակում այրվել է «Ֆորդ» մակնիշի 45 OP 425 պետհամարանիշով ավտոմեքենայի առջևի հատվածը և կենցաղային իրեր:









































