Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատասխանել է ԱՄՆ պետքարուղար Հիլարի Քլինթոնի քննադատությանը՝ կապված Պերդումայի ընտրությունների ժամանակ թույլատրված խախտումների հետ:
«Թող տիկին Քլինթոնը ուշադրություն դարձնի իրենց ընտրությունների վրա»,- Интерфакс գործակալությանն ասել է ԿԸՀ քարտուղար Նիկոլայ Կոնկինը:
Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ քարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել էր, թե Ռուսաստանի Պետդումայի ընտրությունները «ազատ և արդար չեն եղել»:









































