Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Արմեն Սարգսյանը:
Շենգավիթի նորանշանակ ղեկավարը նախկինում եղել է Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետ:
Համայնքի նախկին ղեկավար Սարգիս Հովհաննիսյանը դեկտեմբերի 5-ին սեփական դիմումի համաձայն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից:
Նշենք, որ Ա. Սարգսյանը Շենգավիթի նախկին թաղապետ Մարտին Սարգսյանի եղբայրն է:
Հիշեցնենք, որ «Առաջին լրատվական»-ին հաջողվել էր պարզել, որ վերջինս սերտ հարաբերությունների մեջ է եղել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հոր` Անդրանիկ Մարգարյանի հետ, ուստի սույն նշանակումը միայն պետք է պայմանավորել նրանց ընտանեկան մտերմությամբ: