Վարորդական հին իրավունքները փոխելու համար ժամկետ է սահմանվում` մինչև 2012 թ. հունիս: Պատգամավորների այս առաջարկությունը ներառվել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագծում:
Այսօր ԱԺ-ում օրինագծի քննարկման ժամանակ պատգամավոր Արա Նռանյանը կոչ արեց վարորդներին՝ փաստաթղթերը փոխելը չթողնել վերջին ամսվան և ազատ ժամանակ գտնել ու գնալ հին նմուշի վկայականները փոխելու, որպեսզի կուտակումներ չլինեն:
Փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը հավաստիացրեց, որ ոստիկանությունը հետևողական կլինի և չի թողնի` ժամկետի ավարտին հերթեր գոյանան:








































