Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեկտեմբերի 5-ին` առավոտյան ժամը 9-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի վերջնամասում գտնվող բենզալցակայանի հարևանությամբ իրար են բախվել «Մերսեդես-200» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաները:
Պատահարի հետևանքով երկու ավտոմեքենաների վարորդները, «Մերսեդես-200»-ի 3 ուղևորներն ու «ԲՄՎ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիրի հիվանդանոց:
Կատարվում է քննություն:










































