Իրաքի իշխանությունները մահապատժի դատապարտված 75-ամյա Տարիկ Ազիզի դատավճիռը կիրականացնեն հաջորդ տարի, երբ երկրից դուրս կգան ամերիկյան զորքերը:
Այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով Իրաքի վարչապետ Նուրի Ալ-Մալիքիի խորհրդական Յուսիֆ Ալ- Մուտտալիբիին:
Սակայն խորհրդականը չի նշել, թե ինչպես կարող է անդրադառնալ ամերիկյան զորքերի ներկայությունը մահապատժի իրականացման վրա:
Հիշեցնենք, որ օգոստոսին 74-ամյա նախկին վարչապետ և արտգործնախարար Տարիկ Ազիզը խնդրանքով դիմել էր երկրի ներկա վարչապետ Նուրի Ալ-Մալիքիին իր մահապատժի իրագործումն արագացնելու համար:
2010 թ. հոկտեմբերին դատարանն Ազիզին դատապարտել է մահվան՝ 1999 թ. շիա-մուսուլմանների քաղաքական շարժումների հետ դաժան հաշվեհարդարի համար: Ավելի վաղ Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանին հայտարարել էր, որ չի ստորագրի Իրաքի նախկին վարչապետի մահվան դատավճիռը:








































