Արտակ Հերիքյանը նշանակվել է «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական ծառայության տնօրեն:
Դեկտեմբերի 5-ին հեռուստաընկերության ղեկավարությունը նրան ներկայացրել է «Ժամը» լրատվական ծառայության աշխատակազմին:
Մինչև նոր նշանակումը Ա. Հերիքյանն աշխատում էր Հանրային հեռուստաընկերության Առաջին լրատվական ծառայությունում` որպես ավագ մեկնաբան, պրոդյուսեր:










































