Մեծ Բրիտանիան կխթանի նոր դեղամիջոցների ստեղծման գործին և 280 միլիոն դոլար է նախատեսել` ժամանակակից տեխնոլոգիաները շուկա բերելու համար: Reuters-ը հաղորդում է, որ կառավարությունը անցկացնում է բարեփոխումներ` նպատակ ունենալով երկիրը խոշոր դեղագործական ընկերությունների համար առավել գրավիչ դարձնել:
Ըստ երկուշաբթի օրը լրատվամիջոցներին հասած տեղեկատվության՝ վարչապետ Դևիդ Քեմերոնը ցանկանում է օգտագործել դրամական միջոցները՝ Բրիտանիայի կենսաբանական գիտությունների արտադրության համար նախատեսված 50 միլիարդ ֆունտ շրջանառությունը մեծացնելու նպատակով:
Դեղագործական ընկերությունները տարիներ շարունակ բողոքում էին, որ Մեծ Բրիտանիայի՝ պետության կողմից հովանավորվող Ազգային առողջապահության կենտրոնը չափազանց դանդաղ է ընդունում և օգտագործում նոր դեղամիջոցները:










































