Եվրամիությունը Վրաստանի և Մոլդովայի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու հարցի շուրջ կսկսի բանակցություններ, որի առաջին փուլը կանցկացվի 2012 թ. սկզբին։ Այս մասին, РИА Новости-ի հաղորդմամբ, ասվում է Եվրոպական հանձնաժողովի հաղորդագրության մեջ:
Եվրամիությունը համարվում է Վրաստանի և Մոլդովայի հիմնական առևտրային ընկերը: Ապրանքաշրջանառությունը նրանց միջև 2010 թ. կազմել է համապատասխանաբար՝ 1,7 միլիարդ և 2,1 միլիարդ եվրո:
Եվրոպական հանձաժողովը նշել է, որ նման գոտու ստեղծումը կնպաստի տնտեսական աճին և ներդրումների ավելացմանը՝ Եվրոպայի արևելյան գործընկերների հետ:
«Ազատ առևտրի գոտին կօգնի Վրաստանին և Մոլդովային դառնալ մրցունակ և առավելություն ստանալ եվրոպական միացյալ շուկայում»,- հայտարարել է եվրակոմիսար Կարել դե Գյուխտը:









































