ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն այսօր հայտարարել է, որ Վաշինգտոնը շատ մտահոգված է Ռուսաստանում տեղի ունեցած ընտրությունների ժամանակ արձանագրված ընտրախախտումների պատճառով: Այս մասին հաղորդում է France-Press-ը:
«Մենք շատ մտահոգված ենք ընտրախախտումներից: Մենք նաև հույս ունենք, որ ՌԴ իշխանությունները հաշվի կառնեն միջազգային և իրենց տեղական դիտորդների նկատառումները»,- հայտարարել է Քլինթոնը:
«Ռուս ազգը, ինչպես որ յուրաքանչյուր ուրիշ ազգ, իրավունք ունի, որպեսզի իր խոսքը լսվի և ընդունվի, ինչը նշանակում է, որ այդ ազգն արժանի է ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացմանը»,- նշել է Քլինթոնը:









































