Դեկտեմբերի 10-ին Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեո» մարզադաշտում կկայանա ընթացիկ մրցաշրջանի առաջին սուպերկլասիկոն:
Կատալոնացիների դեմ մրցավեճից առաջ մադրիդյան թիմն ունի 3 միավորի առավելություն և «կապտանռնագույններից» 1 խաղ պակաս է անցկացրել:
Թիմերը պայքարին կմոտենան գրեթե առանց կորուստների, ինչն է՛լ ավելի հետաքրքիր կդարձնի այդքան սպասված հակամարտությունը:








































