Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովն այսօր «Արմենիա» հեռուստաընկերությանը տուգանել է նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով։
«Արմենիա»-ն «Ալա բալա նիցա» ֆիլմը գովազդելու ընթացքում խախտել է համապատասխան օրենքը` խախտելով գովազդի տևողությունը։
Ինչպես «Առավոտ»-ի թղթակցին տեղեկացրել է ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը, գերազանցվել է 1 ժամվա համար սահմանված 14 րոպե ժամանակահատվածը։
ՀՌԱՀ-ի որոշումը կարող է բողոքարկվել դատարանում:







































