News Georgia-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ն այսօր որոշում է ընդունել ազատ առևտրային գոտու ձևավորման մասին բանակցություններ սկսել Վրաստանի հետ։ Նույնպիսի որոշում է ընդունվել Մոլդովայի պարագայում։
Նշվում է, որ բանակցությունների ժամանակ քննարկվելու է առևտրային ու տնտեսական հարցերի լայն շրջանակ, ինչը կնպաստի ԵՄ-ին Վրաստանի տնտեսական ինտեգրման խորացմանը։ Սակայն կոնկրետ ժամկետներ չեն նշվում։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Բրյուսելում տեղի ունեցած «Վրաստան-ԵՄ» համագործակցության խորհրդի 12-րդ նստաշրջանի ժամանակ ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության հարցերով եվրակոմիսար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել էր, որ շուտով կսկսվեն Վրաստանի ու ԵՄ-ի միջև ազատ առևտրային գոտու ձևավորման և անցագրային ռեժիմի չեղյալ հայտարարման վերաբերյալ բանակցությունները։










































