Արաբական երկրների լիգայի նախկին գլխավոր քարտուղար Ամր Մուսան համարվում է Եգիպտոսի նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն: Այս մասին ասվում է Եգիպտոսի Սոցիալական և հանցավորության հետազոտությունների ազգային կենտրոնի անցկացրած հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակել է եգիպտական Al-Ahram թերթը:
Հարցման համաձայն՝ Մուսայի օգտին պատրաստ է քվեարկել եգիպտացիների 23.2 տոկոսը: Երկրորդ տեղը զբաղեցնում է «Ալ-Քարամա» («Արժանապատվություն») կուսակցության առաջնորդ Համդին Սաբահին: Եգիպտացիների ձայների 4.6 տոկոսն է հավաքել Սելիմ Ալ-Աուան, որը համարվում է «իսլամական ժողովրդավարության» կողմնակից: Ատոմային էներգիայի միջազգային գործակալության նախկին ղեկավար Մուհամմադ Ալ-Բարադեիի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների միայն 4 տոկոսը (ավելի վաղ Ալ-Բարադեին հայտարարել էր, որ պատրաստ է հրաժարվել նախագահական ընտրություններին մասնակցելուց): Հուլիսին անցկացված հարցման ժամանակ Ալ-Բարադեին զբաղեցնում էր առաջին տեղը:
Հարցման մասնակիցների 34.4 տոկոսը դեռ չեն որոշել՝ ում օգտին քվեարկել:
Ամր Մուսան Արաբական երկրների լիգան գլխավորել է 2001 թ. հունիսից մինչև 2011 թ. հուլիս: Ավելի վաղ նա 10 տարի զբաղեցրել է Եգիպտոսի արտգործնախարարի պաշտոնը:







































